«Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շինարարության մասին պայմանագրի նախագիծը պատրաստ է ստորագրման»,- հայտարարեց այսօր Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Ռադիոհարցազրույցի ժամանակ Վրաստանի ղեկավարը հայտարարեց, որ օգոստոսին նա կարճ աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ եւ կստորագրի այդ փաստաթուղթը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեի հետ: Ինչպես տեղեկացնում է «Պրայմ Նյուս» գործակալությունը, Շեւարդնաձեի խոսքերով` արդեն ամբողջովին համաձայնեցված են նախագծի բոլոր տեսանկյունները եւ նրա հավելվածները, որոնցով որոշվում է գազամուղի շինարարությանը մասնակցող կողմերի պարտավորությունները: Ինչպես հայտնի է, Շեւարդնաձեի այցը Բաքու պետք է տեղի ունենար դեռ անցյալ շաբաթ: Սակայն Վրաստանի ղեկավարը անսպասելի հետաձգեց իր մեկնումը: Ըստ որոշ լրատվական գործակալությունների, այցից հրաժարվելու իրական պատճառը ոչ թե հայտնի հեռուստալրագրողի սպանությունն էր, այլ ադրբեջանական կողմի հետ, Վրաստանի տարածքով գազի անցկացման համար վճարի չափի վերաբերյալ, տարաձայնությունները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: