ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի գրասենյակի կողմից, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծի վրա, հերթական մոնիտորինգը կանցկացվի օգոստոսի 7-ին: Նախնական տվյալներով, մոնիտորինգը կանցկացվի հյուսիս-արեւմտյան մասում, որտեղ ձմռանը հաճախ են արձանագրվում կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքեր: ԵԱՀԿ-ի դիտորդներին կուղեկցեն հակամարտող կողմերի պաշտպանության եւ արտաքին գործոց նախարարությունների ներկայացուցիչները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: