Օգոստոսի վերջին այցով Ադրբեջան կժամանի Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ` բանակի գեներալ Հուսեյն Կիվրիկօղլուն: Թուրք զորապետը հրավիրված է Ադրբեջանի ազգային բանակի սպաների ավարտական արարողությանը, որը կկայանա օգոստոսի 25-ին: Ինչպես հայտնում է «CNA» գործակալությունը, բացի հանդեսին մասնակցելուց Կիվրիկօղլուն մտադիր է բանակցություններ վարել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ: Այդ հանդիպումների ժամանակ որեւիցե փոխհամաձայնության ստորագրում չի նախատեսվում: Հիշեցնենք, որ թուրքական գլխավոր շտաբի պետի առաջիկա այցն Ադրբեջան երրորդն է այս տարում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: