AM
2 June 2003 - 17:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Հունիսի 3-ին եռօրյա այցով Հայաստան կժամանի Հարավային դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Կազանցեվի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից, այցի ընթացքում պատվիրակությունը, որի կազմում են Հյուսիսկովկասյան զորքերի հրամանատար Վլադիմիր Բոլդիրեւը, Կրասնոդարի նահանգների եւ Ռոստովի մարզի վարչական ապարատի, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, կայցելի հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմակայան, մի շարք արտադրական ձեռնարկություններ: