AM
3 August 2001 - 16:58 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԴՈՎՎԵՑՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԻՆ

«ԱՄՆ-ի կոնգրեսականներից մի քանիսի առաջարկությունը, որը վերաբերվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղի անցկացմանը Հայաստանի տարածքով, ուղղված էԹուրքիայի եւ Ադրբեջանի դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի նավթային կորպորացիայի փոխնախագահ Իլհամ Ալիեւը: Ինչպես տեղեկացնում է «Media-Press» գործակալությունը, Ադրբեջանի նախագահի որդին նշել է, որ արտահանվող հիմնական խողովակաշարի ուղին արդեն որոշված է եւ դրա համար ծախսվել է 250 միլիոն դոլարից ավել: Իլհամ Ալիեւի խոսքերով, մայրուղու փոփոխումը հնարավոր չէ: Նա ընդգծել է, որ մեկ տարի անց կսկսվեն խողովակաշարի անցկացման գործնական աշխատանքները: Ալիեւի խոսքերով` կոնգրեսականները, որոնք առաջարկել են խողովակաշարն անցկացնել Հայաստանի տարածքով, Թուրքիայի եւ Ադրբեջանի թշնամիներն են: Նա ափսոսանքով նշեց, որ որոշ ադրբեջանական քաղաքական գործիչներ հանդիպումներ են անցկացնում եւ խորհրդակցում են այնպիսի կոնգրեսականների հետ, ինչպես Սմիթը եւ Պալլոնեն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: