ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիուտը նշում է ինստիտուտի հիմնադրման 50-ամյակը: Հանդիսավոր նիստին կմասնակցեն ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից ժամանած գիտնականներ, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ: Ինստիտուտի վաստակաշատ աշխատակիցները կպարգեւատրվեն ՀՀ ԳԱԱ պատվոգրերով եւ վաստակագրերով:
Սեպտեմբերի 24-25-ին՝ Աղվերանում, իր աշխատանքները կսկսի ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիուտի 50-ամյակին նվիրված «Տերահերցային եւ միկրոալիքային ալիքներ եւ նրանց կիրառությունները կենսաբժշկական եւ ռադարային տեխնոլոգիաներում եւ հեռամխանման մեջ» գիտաժողովը, որի ընթացքում շուրջ 45 զեկուցումներով հանդես կգան հայ եւ արտասահմանցի գիտնականները:
ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիուտը հիմնադրվել է 1960թ. Բյուրականի Աստղադիտարանի Ռադիոաստղագիտության բաժնի հիման վրա՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ 1980թ. մինչև 2006թ. ինստիտուտի տնօրենը եղել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։ Ներկայումս ինստիտուտը ղեկավարում է Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Արսեն Հախումյանը: