«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որպես Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի հնարավոր թեկնածու քննարկում է Վարդան Բոստանջյանի, Արամ Սաֆարյանի ու Սամվել Բալասանյանի թեկնածությունները, որոնց անունները վերջերս ակտիվորեն շրջանառվում են ԶԼՄ-ներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը:
Ըստ Գալստյանի, այս պահի դրությամբ կուսակցությունը քննարկում է թեկնածությունները և դեռևս որևէ մեկի օգտին որոշում չի կայացրել: «Մենք քննարկումներ կանցկացնենք և կուսակցությունը կառաջադրի իր թեկնածուին»,-ասել է նա:






