AM
1 August 2001 - 18:03 AMT

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆՑԵԼ Է ԼԱՏԻՆԵՐԵՆ ԳՐՈՒԹՅԱՆ

Այսօրվանից, նախագահ Հեյդար Ալիեւի հրամանի համաձայն, Ադրբեջանը կիրիլիցայից անցնում է լատիներենի: Այդ վերաբերվում է գործավարությանը, տպագիր եւ հեռուստատեսային ԶԼՄ-ների, գովազդային եւ այլ ասպարեզներում գործունեությանը: Ինչպես հայտնում է «CNA» գործակալությունը, լատիներեն գրության վերականգնման մասին օրենքը ընդունվել է 10 տարի առաջ` Ադրբեջանի անկախության ձեռք բերումից հետո, սակայն երկրի անկայուն ներքին եւ արտաքին քաղաքականության պայմաններում նրա իրագործումը հետաձգվում էր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: