Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն այցելեց ԼՂՀ բանակի հակաօդային պաշտպանության մի շարք ստորաբաժանումներ: Պետության ղեկավարը ծանոթացավ հակաօդային պաշտպանության զորամասերի հերթապահության ընթացքին, ինչպես նաեւ անձնական կազմի մարտական պատրաստությանը: Պատրաստությունը ստուգելու նպատակով, մարտական հերթապահություն կրող հենակետերում, հայտարարվեց ուսումնական տագնապ: Նախագահը նշեց անձնական կազմի գործնականությունն ու կարգավորվածությունը ուսումնական տագնապի պայմաններում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: