Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղն առավոտյան կմեկնի Սոչի ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար: Առաջիկա «առանց փողկապների» հանդիպման ժամանակ, որը կտեւի երեք օր, կքննարկվեն ԱՊՀ նախկին գագաթնաժողովներում ընդունված որոշումների կատարման ընթացքը, ԱՊՀ շրջանակներում գործակցության զարգացման հեռանկարները: Ռոբերտ Քոչարյանը կանցկացնի մի շարք երկկողմանի հանդիպումներ ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ : Չի բացառվում, որ Հայաստանի ղեկավարը կհանդիպի նաեւ Ադրբեջանի նախագահ` Հեյդար Ալիեւի հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: