Նոյեմբերի 23-26-ը Երեւանում կկայանա «Արդյունաբերական Հայաստան EXPO-2001» առաջին ազգային ցուցահանդեսը: Ինչպես հայտնել են «Առկա» գործակալությանը ցուցահանդեսի կազմխորհրդից, տվյալ միջոցառման հիմնական նպատակն է` հայրենեկան արտադրողների առջեւ բացել նոր համաշխարհային սպառման շուկաներ, խթանել արտասահմանյան ներդրումների հոսքը երկրի տնտեսություն, համաշխարհային խմբակցությանը ցուցադրել Հայաստանի հնարավորություններն ու ներուժը, ինչպես նաեւ ձեւավորել արտասահմանյան գործարար շրջանների հասարակական կարծիքը ի օգուտ Հայաստանի:
Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպված է «LOGOS» կենտրոնի կողմից` Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության աջակցությամբ: Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են` լեռնաարդյունահանող արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, մեքենաշինություն, սարքաշինություն, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, գիտություն եւ տեղեկատվական տեխնալոգիաներ, թեթեւ արդյունաբերություն, փայտամշակում եւ քիմիա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: