Խորհրդարանում շարունակվում է ստորագրահավաքը «Հայ-թուրքական հաշտեցան հանձնաժողովի» գործունեությունը դատապարտող հայտարարության տակ: «Արմենպրես» գործակալության տեղեկություններին համաձայն` հայտարարությանը արդեն միացել են ՀՅԴ ու կոմկուսի խմբակցությունները, «Միասնություն» խմբակցության հանրապետական թեւը եւ «Սահմանադրական իրավունք» Միությունը ներկայացնող պատգամավորները: Չի բացառվում, որ նրանց կմիանան նաեւ այլ խորհրդարանական միավորումները: «Հայաստան» պատգամավորական խումբը միակն է, որ միանշանակորեն հրաժարվել էպաշտպանել հայտարարության նախաձեռնողներին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: