Ազգային-ժողովրդավարական միության քաղխորհրդի հերթական նիստում քննարկվեց կուսակցության վարչության կազմի փոփոխման հարցը: Վարչության մեծամասնությունը ընդդիմադիր է տրամադրված կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հանդեպ: ԱԺՄ վարչության անդամները քաղխորհրդի նիստին ներկա չեն եղել, քանի որ այդ ժամանակ նիստ են անցկացրել մեկ այլ վայրում: ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարեթ Բերիկյանն «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ ոչ միայն վարչության անդամները, այլ նաեւ քաղաքական խորհրդի ներկայացուցիչների մեծ մասը չեն կիսում Վազգեն Մանուկյանի հայացքները, որը «ձգտում է միանձնաբար ղեկավարել կուսակցությունը` առանց հաշվի առնելու վարչության եւ քաղխորհրդի կարծիքը»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: