Բաքվում շարունակվում է Եվրախորհրդի կողմից ֆինանսավորվող տրանսկովկասյան եվրոասիական փոխադրակիջոցների եւ հաղորդակցական միջանցքի ստեղծման ՏՌԱՍԵԿԱ նախագծի վերաբերյալ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես հայտնում է «CNA» գործակալությունը, հանձնաժողովի ազգային քարտուղարների հանդիպումը տեղի է ունենում ՏՌԱՍԵԿԱ նախագծի անդամ-երկրների կառավարության ղեկավարների սեպտեմբերի վերջին Տաշքենտում կայանալիք առաջիկա նիստի օրակարգի համաձայնեցման նպատակով: Ֆորումում Հայաստանը ներկայացնում է ազգային քարտուղար` նախագծին մեր երկիրի մասնակցությունը կորդինացնող, Գագիկ Գրիգորյանը: Հայտարարություններով եւ զեկուցումներով արդեն ելույթ են ունեցել հանձնաժողովի նախագահ, Վրաստանի փոխադրամիջոցների եւ հաղորդակցությունների նախարար Մերաբ Ադեիշվիլին, ՏՌԱՍԵԿԱ նախագծի Եվրախորհրդի ներկայացուցիչ Դանիել Ստռուբանսը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: