«Էմնիստի Ինտերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիային մեղադրում է քրդերին ճնշելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, կազմակերպության հրապարակած զեկույցում նշվում է, որ թուրք զինվորականներն ու ոստիկանությունը հաճախ դիմում են քրդերի զանգվածային կալանումների – կտտանքների: Կալանավորներից շատերը հաճախ պարզապես անհետանում են: «Թուրքիայի քրդական համայնքը չի ճանաչվել օրենքով – քուրդ ժողովրդի անունից կատարվող ելույթները կարող են հանգեցնել բանտարկության», – նշվում է զեկույցում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: