AM
31 July 2001 - 17:43 AMT

ՇԵՒԱՐԴՆԱՁԵՆ ՀԵՏԱՁԳԵԼ Է ԻՐ ԱՅՑԸ ԲԱՔՈՒ ԳԱԶԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱԼԻԵՒԻ ՀԵՏ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի Բաքու նախատեսված այցի հետաձգման հիմնական պատճառը ոչ թե վրաց հեռուստալրագրողի սպանությունն էր, այլ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած տարաձայնությունները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով գազը արտահանելու պայմանների հարցում: Այդ մասին հայտնում է ,,Թրենդ,, գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ -ի Պետդեպարտամենտի աղբյուրին: Կողմերին այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ Վրաստանի տարածքով ադրբեջանական գազի տարանցման դիմաց սակագների չափի շուրջը, հայտնել է աղբյուրը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: