AM
2 June 2003 - 14:35 AMT

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Արդարություն» ընդդիմադիր ուժերի դաշինքը մայիսի 31-ին դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով` մայիսի 25-ին հանրապետությունում համամասնական ընտրակարգով անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Դաշինքի հայտարարության մեջ ասվում է, որ նման պահանջի պատճառը մայսիսի 25-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային կեղծիքներն ու ընտրական օրենսդրության խախտումներն են, որոնք ազդել են քվեարկության վերջնական արդյունքների վրա: