AM
26 July 2001 - 13:50 AMT

ԲԱՔՈՒ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԻՐԱՔԻ ԿՐՈՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐԸ

Վաղը չէ մյուս օրը Բաքու այցով կժամանի Իրաքի կրոների գործերով նախարար Աբդել-Մունիմ Ահմեդ Սալեհը: Երկօրյա այցի ընթացքում նա բանակցություններ կանցկացնի Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Բացի այդ Սալեհը հանդիպումներ կունենա երկրի կառավարությունում եւ Կրոնի գործերով պետկոմիտեում: Նախատեսված են նաեւ նրա հանդիպումները աստվածաբանների եւ գիտական շրջանների ներկայացուցիչների հետ: Ենթադրվում է, որ Սալեհի Բաքու այցից հետո Իրաքի կառավարությունը կհեշտացնի ադրբեջանական մահմեդականների ուխտագնացության ընթացակարգը այդ երկիր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: