Հաջորդ շաբաթ Ժնեւում կկայանա միջազգային համաժողով, որին քննարկվելու է Երուսաղեմի կարգավիճակի հիմնահարցը: Համաժողովի խնդիրն է մշակել քրիստոնեական աշխարհի միասնական մոտեցումը Երուսաղեմի ապագայի մասին հարցին: Համաժողովում նախագահելու է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: Ինչպես հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը` դրա մասին Արամ Ա-ն հայտնել է Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: