AM
2 June 2003 - 14:33 AMT

ԿԸՀ ՎԵՋՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 31-ին հրապարակված վերջնական տվյալների համաձայն, մայիսի 25-ին համաժողովրդական հանրաքվեի ներկայացված երկրի Սահմանադրության փոփոխությունների փաթեթը չի ընդունվել: Ինչպես հաղորդել է ՀՀ ԿԸՀ անդամ Պավել Եդիգարյանը, հանրաքվեին մասնակցած 1 215 908 մարդուց «կողմ» է քվեարկել 559 687 ընտրող, «դեմ»` 552 257-ը: Անճշտությունները կազմել են 3 689: «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն, սահմանադրական ուղղումների ընդունման համար անհրաժեշտ է քաղաքացիների ընդհանուր թվի մեկ երրորդի կամ 800 հազար մարդու հավանությունը: