Երեկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցները անցկացրին հերթական պլանային մոնիտորինգը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղությամբ: Ղարաբաղյան կողմից մոնիտորինգը անցկացնող դիտման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ թբիլիսական գրասենյակի` Լեռնային Ղարաբաղի գծով համակարգող Միրոսլավ Վիմետալը (Չեխիա): Հակառակ կողմից դիտման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Քասփշիկը: Ինչպես հայտնում է «Արկա» գորխակալությունը` մոնիտորինգի մասնակիցները արձանագրեցին, որ հակամարտության կողմերը ընդհանուր առմամբ պահպանում են կրակի դադարեցման պայմանակարգը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: