AM
24 July 2001 - 17:58 AMT

ՀՀՇ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՊԱՀԵՍՏ

Երեկ ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում` ՀՀՇ-ի Վանաձորի տարածքային գրասենյակում հայտնաբերվել է եւ առգրավվել է մեծ քանակության զինամթերք: Զինամթերք է հայտնաբերվել նաեւ Մյասնիկյան 54 հասցեում, որի տանտիրուհուն փամփուշտները, նռնակները եւ պայթուցիկ նյութերն ի պահ է տվելՀՀՇ կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Աշոտ Մանուկյանը, որը ձեռբակալված է : Փաստի առթիվ հարուցված քրեական գործը վարում է ՀՀ ԱԱՆ քննչական վարչությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: