AM
24 July 2001 - 18:46 AMT

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԸ

Այսօր Երեւանում կայացավ Հայաստանում առաջին «Վիասֆերա» տեխնոպարկի բացումը: Տեխնոպարկը դա մի համալիր է, որը ծառայելու է բարձր տեխնալոգիաների ոլորտում աշխատող ձեռնարկությունների զարգացմանը: Ինչպես հայտնում է «Առկա» գործակալությունը, մոտակա տարիներին տեխնոպարկում կիրականացվեն ներդրունմներ` բարձրարգ տեխնալոգիաների բնագավառում 400 աշխատանքային տեղերի ստեղծման համար: «Վիասֆերայի» ստեղծման աշխատանքները սկսվել են ամերիկյան «Via asphere International» ընկերության կողմից «Տրանզիստոր» ՊՓԱԸ-ը սեփականաշնորհելուց հետո: Հայաստանում վեց ամիսների գործունեության ընթացքում «Via Sphere International»-ը իրականացրել է բոլոր անհրաժեշտ աշխատանքները եւ այսօր պարկում աշխատում են երկու ընկերություն` «Arset» եւ «Mosaic Armenia», իսկ մինչեւ տարվա վերջ նախատեսվում է դրանց թիվը հասցնելով 4-ի: «Վիասֆերան» գործակցում է ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Իտալիայի խոշորագույն կենտրոնների հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: