AM
24 July 2001 - 16:24 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՈՎ ԸՆԴՈՒՆԵՑ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ

Ազգային ժողովն առաջին ընթերցումով ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը: Կառավարությունը, որը ներկայացրել է օրինագիծը խորհրդարանի քննարկմանը, հավաստիացնում է, որ այդ նախագիծը կարող է հիմք հանդիսանալ որակապես նոր, հիմնված թափանցիկության սկզբունքների վրա, կադրային քաղաքականության անցնելու համար: Փաստաթուղթը նախատեսում է ստեղծել Քաղաքացիական ծառայության խորհուրդ, որի անդամները կնշանակվեն նախագահի կողմից` վարչապետի ներկայացմամբ: Ինչպես հայտնի է, նախկինում կառա վարությունը երկու ապարդյուն փորձէ ձեռնարկել օրինագիծը խորհրդարանում անցկացնելոււ համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: