2002թ.-ի մայիսին սպասվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Բաքու: Նախատեսվում են Հռոմի Պապի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի, կառավարության ղեկավար Արթուր Ռասիզադեի, Շեյխ Ուլ-իսլամ Ալլապշուքյուր Փաշազադեի հետ: Վերջինս, Բաքվի «Էխո» թերթին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Հռոմի Պապի մոտալուտ այցի մասին իմացել է մամուլից: Նա ընդգծել է, որ ոչ մի առնչություն չունի Հռոմի Պապի այցի կազմակերպմանը, քանի որ նա կայցելի Բաքու ոչ թե որպես կաթոլիկական եկեղեցու առաջնորդ, այլ, որպես` Վատիկան պետության ղեկավար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: