AM
24 July 2001 - 14:29 AMT

«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԿՈՉՎԻ «ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ»

«Կայունություն» պատգամավորական խումբն այսուհետ կկոչվի «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում»: Այսպիսի որոշում են ընդունել խմբի անդամները: Խմբի ղեկավար Վարդան Այվազյանը նշանակվելով էկոլոգիայի նախարար` վայր է դրել պատգամավորական լիազորությունները, կանգնեցնելով «Կայունությունը» լուծարման վտանգի առջեւ:Համաձայն Ազգային Ժողովի կանոնակարգի պատգամավորական խումբը պետք է կազմված լինի տասից ոչ պակաս խորհրդարանականներից: Սակայն խումբը ոչ միայն չլուծարվեց, նրա շարքերը համալրեցին Վլադիմիր Բադալյանը եւ Հմայակ Հովհաննեսյանը: Այդ երկու պատգամավորներն էլ Ժողովրդական կուսակցությունից են: Խմբի ղեկավար ընտրվեց Հմայակ Հովհաննիսյանը: Նա հայտնեց լրագրողներին, որ խմբի անդամներն իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն գյուղատնտեսությունում եւ արդյունաբերությունում տեղ գտած խնդիրների լուծման վրա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: