AM
24 July 2001 - 14:13 AMT

«ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր` Վարդան Այվազյանին էկոլոգիայի նախարար նշանակելու մասին: Նախկինում Այվազյանը «Կայունություն» պատգամավորական խմբի առաջնորդն էր: Դառնալով կառավարության անդամ ` նա վայր դրեց իր պատգամավորական լիազորությունները: Այսպիսով, «Կայունությունը» զրկվեց եւս մեկ անդամից: Համաձայն Ազգային Ժողովի կանոնակարգի` պատգամավորական խումբը պետք է կազմված լինի տասից ոչ պակաս խորհրդարանականներից: Այվազյանի դուրս գալուց հետո խմբում մնացել է ինը մարդ, եւ եթե խմբի շարքերը չհամալրվեն, այն կլուծարքվի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: