AM
23 July 2001 - 13:37 AMT

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՍՏՈՐԱՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ փոխվարչապետ Իլյա Կլեբանովը հայտնեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական ինտեգրացման վերաբերյալ մի շարք փաստաթուղթ: ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությանը համաձայն` կողմերը հայ-ռւսական հարաբերությունների առաջնահերթ խնդիր անվանեցին երկու երկրների տնտեսական ինտեգրացումը: Հանդիպմանը քննարկվեցին նաեւ ենթակառուցվածքների զարգացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման եւ այլ ներդրումային ծրագրերի իրականացման հարցերը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: