Համաշխարհային բանկը ընթացիկ տարվա աշնանը Հայաստանին կտրամադրի SAC-4 վարկի երկրորդ չափաբաշինը 15մլն. դոլարի չափով: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրանական Ասիայի մասնաճյուղերի փոխնախագահ Յոհաննես Լիննը: Նա նշել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքումՀամաշխարհային բանկը պատրաստ է լրացուցիչ օգնություն ցույց տալ տարածքաշրջանի պետություններին եւ կմասնակցի տուժած շրջանների վերականգնմանը: Տարածաշրջանային համագործակցության առավել հեռանակարային ոլորտներից Լիննը նշեց առեւտրի, հեռահաղորդակցության եւ փոխադրամիջոցների ոլորտը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: