Երեկ, փակ դռների ետեւում, տեղի ունեցավ Ժողովրդական Կուսակցության
խորհրդի նիստը, որը նվիրված էր կուսակցության շարքերում առաջացած ճգնաժամին: Ինը պատգամավորների կողմից վերջերս կատարված հայտարարությունը` ներկուսակցական տարաձայնությունների մասին, հաստատվեց: Ազգային ժողովի փոխխոսնակ, ԺԿ վարչության անդամ ագիկ Ասլանյանը եւ մի խումբ պատգամավորներ հանդես եկան կուսակցության նոր վարչության ստեղծման նախաձեռնությամբ: Դրա պատճառն այն էր, որ կուսակցության վերջին համագումարից հետո ստեղծված խորհուրդը դեմ է տրամադրված իշխանությունների նկատմամբ: Նրանց ընդդիմախոսները գտնում են, սակայն, որ խորհրդի կազմը չի կարելի փոխել, քանի որ այն հակասում է կուսակցության կանոնադրությանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: