Այսօր լրագրողների հետ հանդւպման ժամանակ Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ, հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը հայտնեց, որ մի քանի օրից «Կովկաս» նավահանգստում տեղի կունենա լաստանավային փոխադրումների «Կովկաս» նախագծին նվիրված խորհրդակցություն, որին կմասնակցեն հայկական, վրացական եւ ռուսական կողմերը: Ի.Կլեբանովի խոսքերով` խորհրդկցությանը կքննարկվեն նախագծի կատարման ժամկետների եւ անհրաժեշտ ներդրումների ծավալների հետ կապված հարցերը: Իլյա Կլեբանովը հայտնեց նաեւ, որ «ազպրոմ»-ը մասնակցելու է Իրան-Հայաստան գազատարի կառուցման նախագծին: «Մենք գտնում ենք, որ դա շատ կարեւոր նախագիծ է երկրի տնտեսության համար»,- ասաց ՌԴ կառավարության փոխվարչապետը եւ նշեց, որ գազատարի կառուցման հարցը քննարկվելու է նաեւ Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: