AM
5 October 2010 - 07:46 AMT

Մամեդ Մամեդովի հարվածը ճակատագրական էր.17-ամյա Էդուարդ Մարգարյանը մահացել է սրտին հասցված ուժեղ հարվածից

Փորձագետները հանգել են վերջնական եզրակացության Էդուարդ Մարգարյանի մահվան պատճառի մասին: Նրանց կարծիքով, աշակերտը մահացել է սրտին հասցված ուժեղ հարվածից:

Ինչպես հաղորդում է Life News-ը, փորձագետները պարզել են, որ տղան սրտի արատ է ունեցել, սակայն դա մահվան պատճառ չի հանդիսացել:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Էդուարդ Մարգարյանի մահվան պատճառ է դարձել կրծքին հասցված ուժեղ հարվածի հետևանքով առաջացած կարդիոմիոպատիան: Պարզվել է նաև, որ Է. Մարգարյանի արյան մեջ չի հայտնաբերվել ալկոհոլ, թմրանյութեր և դեղեր: