AM
19 July 2001 - 16:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Յոհաննես Լիննի գլխավորությամբ: Հանդիպմանն անդրադարձան հայաստանյան պատվիրակության մասնակցությանը փարիզյան խորհրդատվութուններին, ինչպես նաեւ դրանց արդյունքներին: ՀԲ ներկայացուցիչները ՀՀ վարչապետին ներկայացրին այս այցի շրջանակներում ունեցած հանդիպումները, ընդհանուր տպավորությունները, որոնք Փարիզում հնչած տեսակետներից շատ չէին տարբերվում: Քննարկվեցին նաեւ հետագա համագործակցությանն ուղղված քայլերը, նախատեսված ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսավորման ժամկետները, դոնորների հետ տարվելիք առաջիկա աշխատանքները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: