AM
19 July 2001 - 14:02 AMT

ԱՅՍՕՐ ԵՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԻԼՅԱ ԿԼԵԲԱՆՈՎԸ

Այսոր եռօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանում Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ, հայ-ռուսական միջպետական հանջնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը: Այցի հիմնական նպատակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան այցի նախապատրաստումն է, ինչպես նաեւ գիտատեխնիկական եւ տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստի նախապատրաստման հարցերի քննարկումը: Այցի ընթացքում Ի.Կլեբանովը կհանդիպի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս արեգին Բ-ի հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: