AM
18 July 2001 - 17:42 AMT

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ Է ՊԱՌԱԿՏՄԱՆԸ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարեց Ժողովրդական կուսակցության շարքերից դուրս գալու մասին: Այդ կուսակցությունը հանդիսանում է խորհրդարանի տեղերի մեծամասնությունը վերահսկող «Միասնություն» դաշինքի մի մասը: ԱԺ խոսնակը եղել է ՀԺԿ-ի հիմնադիրներից մեկը: Նրա օրինակին հետեւեց Ռոբերտ Ենգոյանը, որը նույնպես կանգնած էր Կարեն Դեմիրճյանի կողմից ստեղծված կուսակցության ակունքների մոտ: Նախկինում կուսակցությունը լքեցին Դեմիրճյանի մյուս դաշնակիցները` Համայակ Հովհաննիսյանը եւ Վլադիմիր Բադալյանը: ՀԺԿ-ի պառակտման սպառնալիքը դարձավ ավելի ակնառու նրանից հետո, երբ Ժողովրդական կուսակցությունը ներկայացնող Ազգային ժողովի 9 պատգամավոր երեկ երեկոյան հանդես եկան հայտարարությամբ: Հայտարարությունը ստորագրածների թվում էին խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյաը, գրող Դավիթ Հովհաննեսը, գործարար Մանվել Բադեյանը, գեներալ Գուրգեն Եղիազարյանը, կուսակցության այլ կարկառուն գործիչներ: Պառակտումը կանխելու միակ միջոց նրանք համարում են կուսակցության ռազմավարության եւ քաղխորհրդի գործելու եղանակների վերանայումը: Հայտարարության տակ ստորագրված քաղաքական գործիչները պահանջում են գումարել վարչության նիստ` կուսակցությունում ստեղծված իրավիճակի քննարկման համար: Նույն օրը կուսակցության ղեկավարությանը փաստացի անհնազանդության մասին հայտնեց մայրաքաղաքի «Կենտրոն» համայնքի տարածքային կազմակերպությունը, որի անդամ է հանդիսանում հայտարարությունը ստորագրած կուսակցական գործիչների մեծամասնությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: