AM
18 July 2001 - 16:40 AMT

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՏՐՈՀՈՒՄԸ

«Եթե իմ` նախարարի պաշտոնին նշանակվելը կհանգեցնի «Կայունություն» պատգամավորական խմբի վերացմանը, ապա ես կհրաժարվեմ պաշտոնից»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց խմբի ղեկավար Վարդան Այվազյանը: Նա շեշտեց, որ բազմիցս է ստացել գործադիր իշխանությունում պաշտոն զբաղեցնելու առաջարկներ, բայց միշտ ղեկավարվել է խմբի շահերով: «Պատգամավոր Հակոբ Հակոբյանի դուրս գալուց հետո խմբում մնացել է 10 հոգի եւ եւս մեկի դուրս գալը կարող է հանգեցնել նրա կազմալուծմանը»,- նշեց Վ.Այվազյանը: Մեկնաբանելով Հ.Հակոբյանի հայտարարությունը նրա մասին, որ Վ.Այվազյանը հավակնում է էկոլոգիայի նախարարի պաշտոնին եւ այդ պատճառով պատգամավորկան խմբի անունից դժգոհություն է արտահայտում ներկայիս նախարար Մուրադ Մուրադյանի գործունեությամբ` խմբի առաջնորդը ընդգծեց, որ «Կայունություն»-ը աջակցում է Հայաստանի կառավարությանը: «Ինչ վերաբերվում է անձամբ Մ.Մուրադյանին, ապա ես պատրաստ եմ միանալ «Կայունություն» խմբի այն անդամներին, որոնք հանդես են եկել նրան աջակցելու մտադրությամբ»,- ասաց նա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: