AM
20 July 2001 - 16:58 AMT

ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երեւանում է գտնվում ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը: Ինչպես հայտնեցին կառավարության մամլո ծառայությունից, երեկ երեկոյան նրան ընդունել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հանդիպմանը քննարկվել են օգոստոսին ՀՀ վարչապետի` ԼՂՀ կատարելիք այցի մանրամասները, ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի դրույթների կատարման ընթացքը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: