Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմասնակցի սեպտեմբերի 28-ի վրա նշանակված ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Աշխաբադում: Ինչպես հայտնում է «CNA» գործակալությունը` նիստի օրակարգի մեջ կմտնի 20 հարց, որոնց թվում «2005 թվականի ԱՊՀ անդամ-երկրների ազգային շուկաներ ապրանքները եւ ծառայությունները առաջ տանելու համար տեղեկատվական շուկայագիտական կենտրոնների ցանցի ստեղծման մասին» միջպետական նախագծի քննարկումն է: Նախատեսվում է ուսումնասիրել փոխգործողությունների եւ փոխօգնության եղանակները միջուկային վթարների եւ դրանց հետեւանքների վերացման դեպքում: Կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաեւ ԱՊՀ տարածքով մշակութային արժեքների փոխադրման կարգավորման եւ տնտեսության ոլորտի գործերը վճռող դատարանների նախագահների խորհուրդների ստեղծման հարցը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: