AM
6 October 2010 - 10:35 AMT

Նյու Յորքում կայացել է հայ և թուրք երաժիշտների համերգը

Թուրք ջութակահար Ջիհաթ Ասկինը և հայ օպերային երգիչ Գևորգ Տավիտյանը ելույթ են ունեցել Քարնեգի հոլում հայ անվանի դաշնակահար Շահան Արծրունու նախագծում:

Մենակատարներին նվագակցել է Շահան Արծրունին, իսկ համերգային ծրագրում հնչել են հայ և թուրք կոմպոզիտորների` Յուկսել Կորտագելի, Ֆերիդա Ալնարի, Ալան Հովհաննեսի, Սիրվարդ Կարամանուկյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, հաղորդում է Anatolian News Agency-ն: