AM
17 July 2001 - 16:23 AMT

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ԳՈՐԾՈՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի անդամները ախտաբանական կազմախոսական լավագույն փորձագետների հետ կատարում են ահաբեկչության գործով մեղադրվող Նորայր Եղիազարյանի ներքին գործերի նախարարության նախաքննական մեկուսարանում մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձագետների եզրահանգման վերլուծություն: Ինչպես հայտնում է «Նոյյան տապան» գործակալությունը` հուլիսի 19-ին փորձագետները, պատգամավորների խմբի ուղեկցությամբ, կայցելեն դիահերձարան` այնտեղ պահպանվող Եղիազարյանի որոշ օրգաններն ուսումնասիրելու համար: Հետազոտության ավարտից հետո հանձնաժողովը կհրատարակի իր եզրահանգումը ամբաստանյալի մահվան հանգամանքների վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: