Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը իր վրաց գործընկեր Էդուարդ Շեւարդնաձեին պաշտոնապես հրավիրել է Բաքու Կասպից ծովի Շահ Դենիզ հանքավայրի բնական գազի արտահանմանը վերաբերող միջկառավարական համաձայնագրի ստորագրման համար: Ինչպես հայտարարում է «CNA» գործակալությունը, անցած շաբաթ Շվեյցարիայում երկու երկրների կառավարական պատվիրակությունները ավարտեցին գազամուղին վերաբերվող բանակցությունների վերջին փուլը: Ալիեի կարծիքով, Ադրբեջանի եւ շատ միջազգային ընկերությունների համար ռազմավարական տեսակետից կարեւոր գազամուղի անցկացումը Վրաստան տերիտորիայով Թուրքիա նույնքան կարեւոր է եւ Թբիլիսիի համար: Ենթադրվում է ,որ արդեն 2003թ. Վրաստանը Ադրբեջանից կարող է գնել 1,5-2 մլրդ. խ/մ գազ: Միեւնույն ժամանակ գազի մատակարարումը Թուրքիա պետք է կազմի մոտավորապես 5 մլրդ. խ/մ: Այս ցուցանիշները հաստատված են 2001թ. մարտի 12-ին Անկարայում ստորագրված թուրք-ադրբեջանական միջկառավարական համաձայնագրում,որը վերաբերվում է գազի մատակարարմանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: