AM
16 July 2001 - 15:40 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԻՐ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի գործակցությունը արդյունավետության լավ օրինակ է »: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Կ. Ռայսը նշել է, որ բանակցությունների ընթացքում դիմակայող կողմերը չափազանց բարդ խնդիրների են բախվում: «Սակայն ես կարծում եմ, նրանք սկսում ենք հասկանալ, որ օտարերկրյա ներդրումները
հնարավոր են միայն հակամարտության կարգավորման դեպքում»,-հայտարարել է Կոնդոլիզան: Ջորջ Բուշի խորհրդականն ասել է, որ չնայած բա նակցային գործընթացում լինում են «վերելքներ եւ անկումներ», ԱՄՆ-ը` Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին կշարունակեն իրենց խաղաղարարական ջանքերը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: