AM
16 July 2001 - 15:30 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՒ ԱԼԻԵՒԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ռուսաստանը պատրաստ է ստանձնել Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպման կազմակերպումը, եթե կողմերն դիմեն այդպիսի խնդրանքով: Ըստ «Մեդիամաքս» գործակալության, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տռուբնիկովը, որը հանդիսանում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահ: Հիշեցնենք, որ միջնորդները ենթադրություն էին հայտնել, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպումը կառող է կայանալ ԱՊՀ-ի անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ օգոստոսի սկզբին Սոչիում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: