Հայ հանդիսատեսին հարկավոր է ծանոթացնել փորձարարական թատերական արվեստի հետ: Այդ մասին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է միջազգային High Fest թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Ըստ նրա, փառատոնը բավական հաջող անցավ: Անդրադառնալով ներկայացումների այցելությունների մակարդակին, Արթուր Ղուկասյանը հայտարարել է, որ գոհ է հայ հանդիսատեսի ակտիվությունից: Ըստ նրա, ուրախալի է այն փաստը, որ փառատոնի հայ մասնակիցների ներկայացումներն ավելի շատ հանդիսատես հավաքեցին, քան արտասահմանցի մասնակիցների ներկայացումները: