AM
13 July 2001 - 17:42 AMT

ՎԱՂԸ ԿՆՇԱՆԱԿՎԻ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ ՆՈՐ ՏՆՕՐԵՆԸ

Հուլիսի 13-ին Մոսկվայում կկայանա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ խորհրդի նիստը, որի ընթացքում ենթադրվում է լուծել կադրային հարց: Ըստ «Նոյյան տապան» գործակալության, խորհուրդը կվերանայի «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի պաշտոնից Ռոլանդ Ադոնցին ազատելու հարցը: Սպասվում է, որ այդ պաշտոնում նշանակվելու է Կարեն Կարապետյանը, որը ներկայումս Հայաստանի էներգետիկայի փոխնախարարն է: Չի բացառվում, որ Ադոնցին կառաջարկվի նոր տնօրենի խորհրդականի պաշտոնը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: