AM
31 May 2003 - 14:19 AMT

ԵՐԿՈՒ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի մայիսի 25-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Այսօր ավարտվում է նաեւ ստուգումների գործընթացն այն ընտրատեղամասերում, որոնցից հանձնաժողով բողոքներ են ստացվել: Ինչպես գտնում են ԿԸՀ անդամները, նախնական տվյալների համեմատ մեծ տարաձայնություններ չեն լինի: Մինչդեռ, երկու ընտրատեղամասերում` 12-րդում եւ 29-րդում, ընտրությունները մեծամասնական ցուցակներով անվավեր են ճանաչվել: Հունիսի 14-ին եւ 15-ին այնտեղ կանցկացվի լրացուցիչ քվեարկություն: