ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ավարտելով հերթական այցը տարածաշրջան, հայտարարել են հուլիսի 20-23-ին Գենուայում հանդիպելու իրենց մտադրության մասին: Այն ուղղված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Գենուայում այդ օրերին տեղի կունենա «մեծ ությակի» վեհաժողովը, որի ընթացքում կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները: ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Գրիբկովը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել,որ Վլադիմիր Պուտինը, Ժակ Շիրակը եւ Ջորջ Բուշը բավականաչափ ուշադրություն կհատկացնեն ղարաբաղյան խնդրի քննարկմանը»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: