Սլովենիայի նախագահի Հայաստանում ընթացող պաշտոնական այցի ժամանակ նախագահներ Սերժ Սարգսյանը և Դանիլո Թյուրքը քննարկել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ինչպես հայտարարել է համատեղ ճեպազրույցում ՀՀ նախագահը, հակամարտության կարգավորումը հիմնվում է միջազգային իրավունքի երեք նորմերի վրա. ուժի կամ ուժի սպառալիքի չկիրառում, ազգի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականության սկզբունք: «ԼՂ ժողովուրդն իրավունք ունի որոշել իր ճակատագիրը` հիմնվելով այդ երեք սկզբունքների վրա»,- ասել է Սարգսյանը: Իր հերթին, Սլովենիայի նախագահը նշել է, որ հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:






