AM
12 July 2001 - 16:21 AMT

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐՈՂ Է ՁԳՁԳՎԵԼ

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը այսօր հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարող է ձգձգվել: Նրա խոսքերով` հիմնական օրենքի ուղղումների ընդւոնումը դժվար հաջողվի իրականացնել նախապես որոշված ժամկետներում: Հարությունյանը այդպիսի հայտարարության համար հիմք անվանեց անխուսափելի դժվարությունները, որոնք կծագեն խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից մշակված ուղղումների փաթեթի քննարկման ընթացքում: Սահմանադրական դատարանի նախագահը համոզված է, որ նախապատրաստված փաթեթի դրույթները տարաձայնություններ կհարուցեն Ազգային ժողովում` քաղաքական ուժերի միջեւ: Հիշեցնենք, որ նախկինում երկրի ղեկավարները ենթադրում էին, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե հնարավոր կլինի անցկացնել արդեն հաջորդ տարվա գարնանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: