Հայ-վրացական սահմանում սահմանագիծը չի տեղափոխվել, ամեն ինչ հանգիստ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՀ սահմանապահ ծառայությունում: «Նման տիպի հաղորդագրություններից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարել են վարչությունում:
Անցած շաբաթ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ վրաց սահմանապահները Լոռիում տեղափոխում են հայ-վրացական սահամանագիծը:






